ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 
  • Ասում են...

    Ասում են...

    20.05.2014| 01:11
    ...թե Հովիկ Աբրահամյանն ու յուր խորհրդարանական կողմնակիցներն ամեն ինչ անում են, որ ԱԺ-ի նիստերի ժամանակ աղմուկ-աղաղակ լինի. նրանք անվերջ խոսում են միմյանց հետ, բարձրաձայն ռեպլիկներ հղում աջ ու ահյակ, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե դահլիճն անվերահսկելի է, ծիծաղելի իրավիճակ է, և որ Գալուստ Գրիգորիչը չի կարողանում ղեկավարել նիստերի դահլիճն ու պատգամավորներին, իսկ ա՜յ Հովիկ Արգամիչի ժամանակ ուրիշ էր՝ նրա նման ԱԺ ղեկավար չկար ու չի էլ լինի:
  • Ասում են...

    Ասում են...

    16.05.2014| 00:50
    ...թե Գագիկ Ծառուկյանը չի մասնակցել Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցած գործարարների հետ հանդիպմանը, որովհետև իր պատվից ցածր է համարել այնտեղ գտնվելը:
  • Ասում են...

    Ասում են...

    13.05.2014| 01:05
    ...թե ֆինանսական դժվարություններն արդեն իսկ բախում են նոր կառավարության դուռը, ու Հովիկ Աբրահամյանը գրեթե չգիտի` ինչ անել:
  • Ասում են...

    Ասում են...

    09.05.2014| 02:14
    ...թե տևական ժամանակ է, ինչ մեկ կետից խիստ համակարգված զանազան արտահոսքեր են կազմակերպվում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ:
  • Ասում են...

    Ասում են...

    06.05.2014| 00:43
    ...թե այս օրերին ՀՀ վարչապետի մոտ լուրջ աշխատանքներ են տարվում նոր կառավարության ծրագրում «ուշագրավ» դրվագներ ներմուծելու առումով: Առաջիկայում կառավարությունը պետք է ծրագիր ներկայացնի ԱԺ-ին, որը, ինչպես նորանշանակ վարչապետն էր խոստանում, «կոնկրետ» է լինելու:
  • Ասում են...

    Ասում են...

    29.04.2014| 00:46
    ...թե Հովիկ Աբրահամյանն անչափ ծանր է տանում յուր հարազատ Պավլիկ Սաֆարյանի չնախարարացումը. հիշենք, որ վերջինս «без пяти минут» արդեն ֆինանսների նախարար էր, ոմանք էլ արդեն իսկ զանգահարել էին Պավել Արտավազդովիչին` շնորհավորելու-քծնելու:
  • Ասում են...

    Ասում են...

    25.04.2014| 03:02
    ...թե մի կողմից` Հովիկ Աբրահամյանը շատ ուրախ է, որ Դավիթ Հարությունյանին կարողացավ նշանակել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ճիշտ է, առանց փոխվարչապետի տիտղոսի, մյուս կողմից էլ` տխուր է, լեզուներ իմացող, կարդացած, քաղաքականության համար խելք «բանեցնող» Դավիթ Հարությունյանը Արգամիչի մոտ որոշակի «դիսկոմֆորտ» է առաջացնում, որովհետև արդեն իսկ ակնհայտ է` թե՛ դրսի, թե՛ ներսի «պատվիրակությունները» լուրջ բաներ ասելիս ոչ թե Արգամիչին, այլ Դավիթ Հարությունյանին են նայում։
  • Ասում են...

    Ասում են...

    18.04.2014| 12:20
    ...թե իշխանական կուլիսներում հերթական իրարանցումն է սկսվել։ ԱԺ նախագահի հնարավոր թեկնածությանը զուգահեռ, արդեն խոսակցություններ են պտտվում, թե ով կլինի ԱԱԽ քարտուղարը։
  • Ասում են...

    Ասում են...

    15.04.2014| 11:19
    ...թե դեռ կառավարությունը չձևավորած, դեռ պորտֆելներ չստանձնած Հովիկ Աբրահամյանի կողմնակիցները արդեն իսկ սկսել են պայքարել իրենց չսիրած մարդկանց ու պաշտոնյաների դեմ:
  • Ասում են...

    Ասում են...

    11.04.2014| 00:52
    ...թե Հովիկ Աբրահամյանը ոչ թե Լիտվայից հետո է մեկնել Մոսկվա, այլ շաբաթ առավոտյան Լիտվա մեկնելուց առաջ «չերեզ Աշտարակ»` Մոսկվայով է մեկնել Վիլնյուս: Ապրիլի յոթին Պետդումայի վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոն դարձել է 65 տարեկան։ Ըստ մեր աղբյուրների` Արգամիչը նվերներով մեկնել է նրա մոտ: